Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում:


Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում:  Հոդի ձևախախտումը և հաշմանդամության զարգացումը կարելի է կանխել, եթե բուժումը սկսվի հիվանդության զարգացման վաղ շրջանում: Այս տեսակետն է միշտ պնդում բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վալենտինա Վարդանյանը և հիվանդների հետ շփումներում, և դասավանդելիս: Նա դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի բաժանմունքի ռևմատոլոգն է, ունի պացիենտների կայուն հոսք:


Բժիշկ Վալենտինա Վարդանյան«Եթե հոդերը ժամանակին չբուժվեն, ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր ու կառաջանան անդառնալի փոփոխություններ, որոնք բուժել մենք անկարող կլինենք ու կզարգանա հաշմանդամություն: Ռեւմատոլոգիական հիվանդություններից շատերը համակարգային հիվանդություններ են, և դրանք անտեսելու դեպքում  կարող է զարգանալ ներքին օրգանների, օրինակ, երիկամների, սրտի, ուղեղի, թոքերի  ախտահարում: Կարող են առաջանալ նաև կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ»,- այս կարգի խնդիրներ ունեցողներին հուշում է մասնագետ Վալենտինա Վարդանյանը:


Հոդերի դեգերատիվ հիվանդությունները, օրինակ, օստեոարթրիտը, ավելի հաճախ զարգանում են 50-ն անց մարդկանց մոտ, հիվանդության թիրախում մեծամասամբ կանայք են:


Պացիենտ և ընկեր


Ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ Հայաստանում եւ արտերկրում բուժման եղանակները տարբեր չեն: Միգուցե Հայաստանում ռևմատոլոգները շատ չեն, բայց կարողանում են հետևել աշխարհում բժշկագիտության զարգացման ռիթմին, վերապատրաստումների, կոնֆերանսների են գնում, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցում: Բուժման ընթացքում էլ առաջնորդվում են Եվրոպական կամ ամերիկյան առողջապահական ուղեցույցներով: Արտերկրի հետ տարբերությունը, սակայն,  դեղորայքի օգտագործման մեջ է:


«Եթե սինթետիկ դեղամիջոցները չեն օգնում որոշակի հիվանդությունների համար, անհրաժեշտ է նշանակել բիոլոգիական դեղամիջոցներ: Դրանք ստացվում են գենային ինժեներիայի միջոցով եւ չափազանց արդյունավետ են, որոնց շնորհիվ ռևմատոլոգիան բավականին առաջ է գնացել վերջին 10-15 տարիների ընթացքում։ Արդյունավետ են, սակայն բավականին թանկ արժեն: Եվրոպայում կամ Ամերիկայում կենսաբանական թիրախային այդ  դեղամիջոցները կամ մտնում են առողջապահական ապահովագրության մեջ, կամ հիվանդներին անվճար տրվում են պետության կողմից: Հայաստանում այդ դեղամիջոցները չեն ընդգրկվել պարտադիր դեղամիջոցների ցանկում: Հիվանդը հիմնականում ի վիճակի  չի գնել, քանի որ մեկ ինֆուզիայի արժեքը կարող է լինել 1500 դոլար»,- տարբերություններն ու նմանությունները ներկայացնում է բժշկուհին:

 

Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ


Վալենտինա Վարդանյանին փորձը բերել է այն համոզման, որ բացի դեղորայքային բուժումից, քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է նաև  հոգեբանական աջակցություն։ Հայաստանում այդ օղակը պակասում է, չկան ֆորումներ, հիվանդների համար նախատեսված հատուկ խմբեր՝ ընդհանուր հարթակ, որտեղ կարող են հանդիպել, խոսել, իրար աջակցել հոգեբանորեն։ Արտասահմանում դրան շատ մեծ նշանակություն են տալիս։

 

«Եթե, օրինակ, ամիսը մեկ տվյալ հիվանդը գրանցված է բժշկի մոտ, նա այդ ընթացքում մի քանի անգամ պետք է հանդիպի հոգեբանին, շփվի իր հիվանդությունն ունեցող այլ մարդկանց հետ: Դա բուժման չափազանց կարևոր  փուլ է, որը մեզ մոտ բացակայում է։ Ամբողջ հոգսն ու պատասխանատվությունը մնում է բժշկի վրա: Փաստորեն, բացի դեղորայքային նշանակումներից, բժիշկը նաև հոգեբանի դեր է ստանձնում»,- ասում է նա:


Կարևոր է, որ հիվանդը հարմարվի իր բժշկի հետ, ստեղծվի պացիենտ-ռևմատոլոգ փոխվստահության ու փոխգործակցության կապ: Յուրաքանչյուր պացիենտ ընտրում է այն բժշկին, ում հետ իրեն ավելի ապահով է զգում:

 

Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Բժիշկ Վալենտինա Վարդանյանի  աշխատանքի տարբերիչ կողմն այն է, որ նա  իր հիվանդների հետ հարազատանում է: Մարդիկ տարիներ շարունակ այցելում են, ստանում շարունակական խորհրդատվություն, հսկողություն ու բուժում: Այդ հարազատացումն անխուսափելի է, ակամայից բժիշկը տարիներ շարունակ որոշակի դեր ու մասնակցություն է ունենում իր պացիենտի կյանքում: Դրա համար կարևոր է, որ պացիենտը գտնի իր բժշկին: Այդ դեպքում միայն  բժիշկը կդառնա նաև հոգեբան ընկեր:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները
ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները

Ի՞նչ է օստեոարթրոզը

Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...

Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ
Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ

Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:


Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...

Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:


Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ